Մատչելիության հղումներ

Իրանը 63 տոկոսի է հասցրել ուրանի հարստացման ծավալները․ ՄԱԳԱՏԵ


«Ուրանի հարստացման մակարդակը Իրանում գտնվող Նաթանզի միջուկային կենտրոնում հասել է 63 տոկոսի», - պնդում են ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԵ-ի մասնագետները։

Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել գործակալության հեղինակած վերջին զեկույցը, որի համաձայն, նախորդ ամիս Նաթանզում տեղի ունեցած պայթյունը չի ազդել իրանցի մասնագետների կողմից ուրանի հարստացման ծավալների վրա։

Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ Նաթանզում տեղի ունեցած սաբոտաժի գործողությանն ի պատասխան իրանցի մասնագետներն ուրանի հարստացման ծավալները հասցնելու են առավելագույնը 60 տոկոսի։

Փորձագետները չեն բացառում, որ ուրանի հարստացման ծավալների նման կտրուկ աճը կարող է բացասաբար ազդել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող միջնորդավորված իրանա-ամերիկյան բանակցությունների վրա։

2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով՝ Իրանը պարտավորվում էր ուրանի հարստացման մակարդակը պահպանել առավելագույնը 3,67 տոկոսի վրա, ինչն անհնարին է դարձնում միջուկային զենքի ստեղծումը։

XS
SM
MD
LG