Իսրայելցիների և պաղեստինցիների միջև մարտերն այս գիշեր ավելի են թեժացել:
Գազայի առողջապահության մարմիններն առավոտյան հայտնեցին, որ երկու օրվա ընթացքում՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում՝ 10 երեխա է սպանվել, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:
Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ առնվազն 20 գրոհային է սպանվել Գազայի հատվածի մոտ 140 թիրախների հարվածներ հասցնելու հետևանքով։ 7 իսրայելցի է սպանվել, կան տասնյակ վիրավորներ:
Վերջին օրերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է՝ վերածվելով մարտական գործողությունների, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի, հրթիռների կիրառմամբ։