Մատչելիության հղումներ

Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում, հայտարարում է Քոչարյանը


Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջև, և դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ, երկիրն ունի կառավարման և տնտեսական ճգնաժամ: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համագործակցության մեկնարկի միջոցառմանն ասաց Ռոբերտ Քոչարյանը:

«Երկրում ակնհայտ է նաև ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչո՞ւ ես. ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակած փորձ ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: Ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները և կուտակած փորձ նու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինչո՞ւ ՀՅԴ, որովհետև սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի իննությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատև համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձևավորված չէր: Փորձն արդյունավետ է, արդյունքները կան, և բոլորդ դրանք ականատեսն եք եղել: Ինչո՞ւ «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում և հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետև Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գործոն այս տարածաշրջանում, թե: դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ են, և կարծում եմ՝ Սյունիքն այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա` գալով իշխանության` անհրաժեշտ են համարելու անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության և պետական կառավարման հետագա դեգրադացիան. «Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում»:

Հիշեցնենք նաև, որ դաշինքը կոչվելու է «Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG