Մատչելիության հղումներ

Հարյուրավոր վիրավորներ՝ Երուսաղեմում տեղի ունեցած ընդհարումների հետևանքով


Անցած գիշեր ավելի քան 200 պաղեստինցի ցուցարար և վեց իսրայելցի ոստիկան է վիրավորվել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում տեղի ունեցած բախումների ընթացքում։

Իրադրությունը Արևելյան Երուսաղեմում սրվել էր դեռ մի քանի շաբաթ առաջ, երբ Իսրայելի անվտանգության ծառայությունները որոշել էին մահմեդականների սրբազան ամսվա՝ Ռամադանի ընթացքում սահմանափակել հավատացյալների մուտքը Ալ Աքսա։ Իրադրությունն էլ ավելի սրվեց այս շաբաթասկզբին, երբ Իսրայելի դատարանը բավարարեց հրեա վերաբնակիչների հայցը, որի համաձայն մի քանի պաղեստինցի ընտանիքներ պետք է վտարվեին Արևելյան Երուսաղեմում գտնվող իրենց տներից։

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ հորդորելով առաջատար գերտերություններին Արևելյան Երուսաղեմում ստեղծված կացության շուրջ շուտափույթ քննարկումներ նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG