ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սեփական կայքն է գործարկել՝ առաջարկելով աջակիցներին գրանցվել և օգնել նրա թիմին՝ «վերստին հզոր դարձնել Ամերիկան»։ Նոր կայքում՝ առաջին իսկ գրառումներում կրկնվում է Թրամփի՝ բազմիցս հնչեցրած, բայց որևէ փաստով չապացուցված պնդումը, թե իբր հենց նա է հաղթել նախորդ տարվա նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ սոցիալական ցանցերի առաջատարները՝ Twitter-ը, Facebook-ն ու YouTube -ն արգելափակել էին Սպիտակ տան ղեկավարի էջերը՝ վերջինիս վիճահարույց պնդումների ու հայտարարությունների պատճառով։