Վրաստանը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը Ադրբեջանի հետ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այսօր Բաքվում հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ադրբեջանի առաջնորդն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ «Հարավային գազային միջանցք» ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ «Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ողջ Եվրասիական տարածաշրջանի ընդհանուր զարգացման, կայունացման ու համագործակցության համար», - ասել է Ալիևը։
3500 կիլոմետրանոց այդ խողովակաշարը անցած տարվանից ադրբեջանական գազը հասցնում է Եվրոպայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով, նվազեցնելով Արևմուտքի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։