Մատչելիության հղումներ

Քովիդի դեմ շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում


Շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում:

Հիշեցնենք՝ օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կլինեն նաև շարժական թիմեր, որոնք կտեղակայվեն քաղաքի բանուկ մասերում և «ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին»:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվումների տեմպը թեև բարելավվում է, այդուհանդերձ, պատվաստվածների ընդհանուր թիվը շարունակում է փոքր մնալ՝ այս պահին երկրում բնակչության շուրջ 0,1 տոկոսն է միայն պատվաստվել։

Հայաստանում աժմ կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ. 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին հասանելի է բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, իսկ ռուսական Sputnik V-ն դեռևս հասանելի է միայն խոցելի խմբերի 18-ից մինչև 54 տարեկան ներկայացուցիչների համար, օրերս Հայաստան է ներկրվել նաև չինական CoronaVac տեսակի պատվաստանյութ 50 հազար անձի համար։

XS
SM
MD
LG