Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կրկին չի հաջողվել սահմանված ժամկետում կոալիցիոն կառավարություն ձևավորել, ինչի մասին նա արդեն տեղյակ է պահել երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին։
Նախագահն այժմ պետք է կա՛մ նոր ընտրություններ նշանակի, կա՛մ վարչապետի այլ թեկնածու ընտրի, որը 28 օր կստանա կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար։
Ըստ տեղական լրատվամիջոցների, Ռիվլինն այս պահին խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ։ Եթե բանակցությունների արդյունքում նոր կառավարություն չձևավորվի, և երկիրը գնա նոր ընտրությունների, դրանք կլինեն արդեն հինգերորդը անցած երկու տարվա մեջ։