Մատչելիության հղումներ

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն պատվաստանյութերի խնդիրը, այլ մարտահրավերներ


Միացյալ Թագավորություն - Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հանդիպում են Լոնդոնում, 4-ը մայիսի, 2021թ․
Միացյալ Թագավորություն - Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները հանդիպում են Լոնդոնում, 4-ը մայիսի, 2021թ․

Մեծ յոթնյակի երկրներն այսօր կքննարկեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի խնդիրը, քանի որ նրանց վրա օրեցօր ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ կիսելու մատակարարումներն աղքատ երկրների հետ, որոնք հետ են մնում իրենց բնակչությանը պատվաստելու հարցում:

Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները բանակցություններ կվարեն COVID-19 համաճարակի և այլ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ: Նրանք այսօր կավարտեն եռօրյա բանակցությունները Լոնդոնում:

Զարգացած տնտեսություն ունեցող երկրները շեշտը դրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX փոխանակման սխեմայի վրա, որով պատվաստանյութեր են բաժանվում ավելի քիչ զարգացած երկրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG