Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը կշրջանցի 907-րդ լրացման կատարումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ռազմական օժանդակության տրամադրումը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատում, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը մտադիր է շրջանցել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացման կատարումը, ինչը գալիք ֆինանսական տարում հնարավորություն կտա Վաշինգտոնին ուղղակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Hill պարբերականը՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տան այս որոշման մասին ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ապրիլի 26-ին պաշտոնապես տեղեկացրել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսականներին ուղղված պետքարտուղարի նամակում նշված է, որ 907-րդ լրացման շրջանցումն անհրաժեշտ է «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող ջանքերին և ամերիկյան զինված ուժերի օպերացիոն պատրաստվածությանն աջակցելու, հակահաբեկչական պայքարում դաշնակիցներին աջակցելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանների պաշտպանության տեսանկյունից»։ Դրա հետ մեկտեղ, Բլինքենը պնդում է, որ Վաշինգտոնի այս քայլը բացասաբար չի ազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի վրա, իսկ ամերիկյան օգնությունը չի օգտագործվի «Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։

«Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը ԱՄՆ Կոնգրեսում հաստատվել էր 1992 թվականին։ 2002 թվականից սկսած Միացյալ Նահանգների նախագահները շրջանցում են այդ լրացման կիրառումը՝ հնարավոր դարձնելով Ադրբեջանին ուղղակի ամերիկյան ռազմական օժանդակության ցուցաբերումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG