Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը  կքննարկի փակ նիստում


Ազգային ժողովն այսօր ձայների 71 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել փակ նիստում:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ թեև հարցը հանրային հետաքրքրություն ունի, բայց փաթեթը, որը կազմվել է աշխատանքների ընթացքում, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։

2019-ի մայիսին ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։ Հանձնաժողովը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների թվում հարցաքննել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։

XS
SM
MD
LG