Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով։ «Ազատությանն» այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Գեներալ-գնդապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պետական գաղտնիք հրապարակելը։
Հակոբյանը 2018 թվականի մայիսի 24-ին վարչապետի որոշմամբ ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: