Եվրախորհրդարանը կոչ է արել կոշտ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ դուրս թողնել համաշխարհային միջբանկային վճարումների SWIFT համակարգից ու արգելանք սահմանել ռուսական գազի ու նավթի մատակարարման վրա, եթե ռուսական բանակը մտնի Ուկրաինայի տարածք։
Եվրոպական խորհրդարանում երեկ ընդունված բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը և պատժամիջոցներ սաhմանել այն պաշտոնյաների հանդեպ, որոնք մասնակցել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դեմ քրեական հետապնդմանը կամ անցնում են կոռուպցիայի գործերով։
Խորհրդատվական բնույթ ունեցող փաստաթղթին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 569 պատգամավոր, դեմ՝ 67-ը։