Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ կարևոր էր ֆրանսիացի գործընկերների այցը ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ:
Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման և դրանում Ֆրանսիայի կարևոր դերի վերաբերյալ հարցեր:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ԱԺ նախագահին են ներկայացրին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող և Արցախի վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրենց մտադրությունը:
Արարատ Միրզոյանը և ֆրանսիացի գործընկերները պայմանավորվածություն ձեռք բերել համատեղ ջանքեր գործադրել Արցախի անվտանգության և արցախահայերի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու ուղղությամբ` փորձելով առավել հանրայնացնել խնդիրը եվրոպական տարբեր երկրներում: