Մատչելիության հղումներ

Ալիևն ու Էրդողանը քննարկել են հետագա համատեղ քայլերը


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Բաքվում «Հաղթանակի շքերթի» ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2021թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները Բաքվում «Հաղթանակի շքերթի» ժամանակ, 10-ը դեկտեմբերի, 2021թ.

Կայացել է հեռախոսազրույց Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև, տեղեկացնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են «համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների լույսի ներքո»:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր Հայոց ցեղասպանություն է որակել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:

Պաշտոնական Անկարան դատապարտել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը, Բաքուն ափսոսանք է հայտնել:

XS
SM
MD
LG