Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Անկարան «կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Բայդենի պնդումներին», որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է գործել մեկուկես միլիոն հայերի դեմ։
«Բառերը չեն կարող փոխել պատմությունը»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն, պնդելով, թե Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը հիմնված է պոպուլիզմի վրա։
«Մենք մեր պատմնության մասին որևէ մեկից սովորելու որևէ բան չունենք․ քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության հանդեպ», - Թվիթերում գրել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարն ասել էր՝ եթե Ջո Բայդենը արտաբերի ցեղասպանություն բառը, դա Անկարայի քաղաքականության վրա որևէ կերպ չի ազդի, սակայն կվնասի թուրք-ամերիկյան հարաբերությունները։