Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա և Բրյուսել


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Սպիտակ տան ղեկավարը հունիսին կայցելի Մեծ Բրիտանիա և Բրյուսել: Սա հունվարին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենի առաջին այցն է Եվրոպա, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ընդգծել Ամերիկայի դաշնակիցների հետ կապերը վերականգնելու և տրանսատլանտյան համագործակցությանը նոր թափ տալու` Բայդենի վարչակազմի հանձնառությունը:

Հունիսի 11-13-ը Բայդենը կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, ապա կմեկնի Բրյուսել` հանդիպելու ՆԱՏՕ֊ի և Եվրամիության առաջնորդներին:

«Մենք բազմաթիվ անելիքներ ունենք` կլիմայի փոփոխությունից ու առողջապահությունից մինչև աշխարհքաղաքական մարտահրավերներ», - Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG