Թուրքիայի իշխանություններն այսօր Ստամբուլում և Լոս Անջելեսում ցուցահանդես են բացում` նվիրված հայերի կողմից 1970-80-ականներին սպանված թուրք դիվանագետներին:
«ԱՍԱԼԱ-ի և հայկական մյուս խմբավորումների ահաբեկչական հարձակումների հետևանքով այդ տարիներին սպանվել է Թուրքիայի 58 քաղաքացի, այդ թվում` 31 դիվանագետ», - հայտարարել է Թուրքիայի նախագահական նստավայրի հասարակական կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը:
«Սա մեր հարգանքի տուրքն է դիվանագետներին, որոնք, չնայած այդ սպառնալիքներին, շարունակել են իրենց աշխատանքը», - ասել է Թուրքիայի նախագահական նստավայրի բարձրաստիճան ներկայացուցիչը: