Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն, ևս 3-ը փոխանցել է ադրբեջանական կողմը


Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախր Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Համաձայն հաղորդագրության՝ հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG