Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինծառայողներ ստացել են մշտական տեղակայման հենակետեր վերադառնալու հրաման:
Ռուսաստանի զինուժի կուտակումն Ուկրաինայի սահմաններ մոտ և ստորաբաժանումների ավելացումը բռնազավթած Ղրիմում խստորեն մտահոգել է Կիևին և Արևմուտքի երկրներին:
Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ստորաբաժանումները մինչև մայիսի 1-ը կվերադառնան զորամասեր:
Ըստ արևմտյան փորձագետների՝ Ուկրաինայի սահմանների մոտ վերջին շաբաթների ընթացում գրանցվել է ռուսական զինուժի ամենամեծ կուտակումը 2014 թվականից ի վեր:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է, թե ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը», և շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին այս շաբաթների ընթացքում «Ուկրաինային սատարելու և Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար»: