Մատչելիության հղումներ

Արցախում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք


Արցախում ապրիլի 21-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5 հազար 928 քաղաքացու հետազոտություն, որից 740-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 624 դեպք: Կատարվել է 23 հազար 383 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG