Մատչելիության հղումներ

Չեխիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել իր դեսպանատան 20 աշխատակիցներին


Ռուսաստան - Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը, արխիվ
Ռուսաստան - Մոսկվայում Չեխիայի դեսպանատունը, արխիվ

Չեխիան պահանջում է մինչև այսօր կեսօր վերադարձնել իր դեսպանատան 20 աշխատակիցներին, ովքեր ստիպված էին լքել Մոսկվան ի պատասխան Պրահայից ռուս դիվանագետների արտաքսման: Հակառակ դեպքում, Չեխիայի իշխանությունները սպառնում են լրացուցիչ հետ ուղարկել Ռուսաստանի դիվանագիտական առաքելության այլ աշխատակիցների, որպեսզի, ըստ նրանց, երկու դեսպանատների աշխատակազմերը հավասարեցվեն:

Չեխիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իր դիվանագետների արտաքսումը գործնականում կաթվածահար է արել դեսպանատան աշխատանքը, որտեղ մնացել է ընդամենը 5 աշխատող և 19 տեխնիկական ծառայող, մինչդեռ Պրահայում Ռուսաստանի դեսպանատունն ունի 27 աշխատակից և 67 ծառայող:

Հարցին՝ արդյոք Մոսկվան պատրաստվո՞ւմ է դիտարկել Պրահայի պահանջը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ պատասխանել է. - «Հենց այսօր նախագահ Պուտինն իր ուղերձում խոսեց պահանջների ոճով մեզ հետ խոսելու անօգուտ լինելու մասին»:

XS
SM
MD
LG