Կալանավայրում անժամկետ հացադուլի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն բուժող բժիշկների պնդմամբ՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Շաբաթ օրը հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Նավալնու օրգանիզմում կալիումի բաղադրությունը հասել է նվազագույնի, ինչը, նրա բժիշկներից մեկի՝ Անաստասիա Վասիլևայի խոսքով, կարող է հանգեցնել է սրտի անակնկալ կանգի։
Նավալնիի բժիշկների խոսքով՝ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ընդդիմադիր գործչի առողջության հետագա վատթարացումը կանխելու համար։