Մատչելիության հղումներ

Թբիլիսին վերահաստատում է Երևանի և Բաքվի բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամությունը


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Թբիլիսի, 15-ը ապրիլի, 2021թ․
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդունում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, Թբիլիսի, 15-ը ապրիլի, 2021թ․

Թբիլիսին մնում է պատրաստակամ՝ հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների համար, երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։

«Վրաստանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում և հիմա էլ կանգնած է խաղաղության կողքին, և հենց այդ նպատակով էլ առաջարկել ենք Թբիլիսիում հանդիպում անցկացնել՝ երկխոսության ու իրավիճակի կարգավորման համար։ Այդ առաջարկը մնում է ուժի մեջ», - ասել է Զուրաբիշվիլին։

Հայաստանի նախագահը, որ պաշտոնական այցով է մեկնել Վրաստան, հայտարարել է՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման կարևոր նախադրյալներից մեկն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG