Մատչելիության հղումներ

Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները


Վիեննայում այսօր վերսկսվել են 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագրի ճակատագրին վերաբերող բանակցությունները։ Ինչպես և նախորդ շաբաթ, այս անգամ ևս բանակցությունները միջնորդավորված բնույթ են կրում։

Իրանական և ամերիկյան պատվիրակությունները կրկին իջևանել են Վիեննայի երկու տարբեր հյուրանոցներում, նրանց հետ պարբերաբար հանդիպում են ԵՄ և բանակցային ձևաչափին մասնակցող մյուս պետությունների պատվիրակները։ Չնայած առկա տարաձայնություններին, բանակցությունների առաջին փուլը մասնակիցները կառուցողական են որակել։

Բանակցությունների մեկնարկից մի քանի օր առաջ պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ուրանի հարստացման ծավալները պատրաստվում է հասցնել 60 տոկոսի։ Այսօր առավոտյան կայացած կառավարության նիստի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում այդ ցուցանիշը կարող է հասցվել 90 տոկոսի։

XS
SM
MD
LG