Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը հայտնում է՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի


Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որը նախորդ օրը ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունից հարակից զեկույցով հանդես եկան նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պատասխանելով պատգամավորների հարցին՝ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը հնարավոր է երկարաձգվի:

«Այդ նույն ապրանքից հնարավոր է գնել նաև Չինաստանում, այո, նաև ԵԱՏՄ-ում և ասեմ ձեզ, որ ավելի էժան գներով: Այստեղ ուղղակի խնդիրը լոգիստիկ ծախսերն են, բայց մենք խորը ուսումնասիրել ենք այդ հարցը, լոգիստիկ ծախսերն էլ տենց խնդիր չեն, ինչքան որ տևողությունը, որովհետև ապրանքաշրջանառությունը առևտրի մեջ, երբ որ այդ նույն ապրանքը բերվում է Չինաստանից կամ Թուրքիայից, Չինաստանից գալիս է երկար, այսինքն շրջանառու միջոցները շրջանառության մեջ ավելի դանդաղ են պտտվում, ըստ էության, վարկի տոկոսն է ավելի դառնում, արդյունքում դա է, էդ ա պրոբլեմը: Գնի խնդիր ընդհանրապես չկա, ես կարծում եմ, շուկան շատ արագ դրան կադապտացվի», - ասաց Գրիգորյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ արդյունավետ է համարում համայնքների միավորման գործընթացը. «Ես շուրջ մեկ տարի անձամբ եմ մոնիտորինգ իրականացրել, գիտեմ բոլոր խնդիրները, գիտեմ նաև բոլոր այն համայնքների մասին, որոնց միավորումը եղել է զուտ քաղաքական և չի ունեցել որևէ տնտեսական հիմք, և ես անկախ նրանից, թե երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դա որևէ կերպ չի ազդում իմ հանրային կարծիքի և ընդհանրապես իմ որպես գերատեսչության ղեկավարի մոտեցումների վրա, ես միշտ ասել եմ, որ համայնքների միավորման ջատագով եմ, այսօր էլ եմ ասում, որ համայնքների միավորման ջատագով եմ»:

Պապիկյանը խոսեց նաև պետական գույքի վաճառքի տեմպերի մասին՝ հայտնելով, որ կառավարությունը ցանկանում է էականորեն մեծացնել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG