Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս տեղեկությունը «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում հաստատել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ քրեական գործի մանրամասները հրապարակման ենթակա չեն։
Աբրահամյանը նաև նշել է, որ գործի հարուցման համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում, քանի որ այն կապված չէ Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ։