Ռուսաստանի նախագահն այսօր հայտնել է, թե պատվաստանյութի երկրորդ դեղաչափն է ստացել՝ կորոնավիրուսի դեմ։
Կրեմլում, սակայն, մինչ օրս չեն հստակեցնում՝ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում գրանցված երեք պատվաստանյութերից որն է նախընտրել։ «Բոլորն էլ բացարձակապես հուսալի են և արդյունավետ», - հայտարարել էր Կրեմլի խոսնակը։
Ինքը՝ 68-ամյա Պուտինն այսօր ասել է, թե պատվաստումից հետո կողմնակի ազդեցության երևույթներ չեն եղել, և ինքը սրսկումից 10 րոպե անց վերադարձել է բնականոն աշխատանքի։
Ռուսաստանում պատվաստումների գործընթացը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա հունվարին, սակայն դանդաղ է առաջ գնում։ Մարտի վերջի տվյալներով, առայժմ պատվաստվել է չափահաս բնակչության մոտ հինգ տոկոսը։