Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ապրիլի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG