Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգցի խորհրդարանականն իր կառավարությունից պահանջում է քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ


Հայ գերիներն Ադրբեջանում, արխիվ
Հայ գերիներն Ադրբեջանում, արխիվ

Լյուքսեմբուրգի խորհրդարանի «Այլընտրանքային ժողովրդավարական ռեֆորմ» խմբի անդամ Ֆերնան Կարտեյզերը խորհրդարանի նախագահ Ֆերնան Էտգենին հարցեր է ուղղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գերությունից ազատելու ուղղությամբ։

«Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին տեսանյութերը շրջանառվել են սոցիալական ցանցերում նույնիսկ նոյեմբերի 9-ի հրադադարից առաջ: Հրադադարից հետո Հայաստանը Ադրբեջանին է հանձնել ադրբեջանցի ռազմագերիներին, բայց նույնը տեղի չի ունեցել հակառակ կողմից: Ենթադրվում է, որ Ադրբեջանը գերության մեջ է պահում գրեթե 200 մարդու, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց», - Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվո հյուպատոսության փոխանցմամբ՝ հայտարարել է խորհրդարանականը։

Այդ համատեքստում Կարտեյզերն ուղղել է իր հարցերը, մասնավորապես՝ արդյոք կառավարությունը տեղեկություններ ունի՞ զինադադարից հինգ ամիս անց ադրբեջանական գերության մեջ գտնվող զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակի, ադրբեջանական գերության մեջ խոշտանգված հայ կամ այլ ազգի մարդկանց մասին և ի՞նչ գործողություններ է կոնկրետ ձեռնարկում նրանց ազատ արձակման ուղղությամբ։

Գործընթացի խափանման դեպքում, պատգամավորը Լյուքսեմբուրգի կառավարությանն առաջարկում է կողմ արտահայտվել Ադրբեջանի դեմ հասցեական պատժամիջոցների կիրառմանը։

XS
SM
MD
LG