Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 13 ժամ փակ պահելուց հետո բացել են Շիրակի մարզի ճանապարհները:
Հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ կվերադարձնեն գերիներին։
Հիշեցնենք՝ հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։
Ավելի մանրամասն տես այստեղ.