Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն։
«ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։