Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է ջրամբարներ կառուցել հսկողության տակ վերցրած տարածքներում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, արխիվ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքու, արխիվ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարությանը հանձնարարել է՝ քննարկել Լեռնային Ղարաբաղում հսկողության տակ հայտնված տարածքներում ջրամբարներ կառուցելու հնարավորությունը:

Այդ մասին Ալիևն ասել է «Մելիորացիայի և ջրի կառավարման» ԲԲԸ նախագահ Զաուր Միկայիլովի հետ տեսակապով տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ալիևը նշել, է որ «ազատագրված» տարածքներում ջրի ամոենախոշոր աղբյուրներն են Իրանի հետ սահմանին գտնվող «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները:

«Դրանք շատ մեծ ջրամբարներ են, Խուդաֆերինի ծավալը 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր է, դրա պաշարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ են լրացուցիչ ենթակառուցվածքներ, ջուրը Զանգելան, Ջաբրայիլ, Ղուբաթլի և այլ շրջաններ փոխադրելու համար պետք է կառուցել ջրանցքներ: Դա հսկայական ներուժ է», - ասել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ ավելի քան 10-ը գետերի ակունքներ գտնվում են հսկողության տակ հայտնված տարածքներում:

XS
SM
MD
LG