Մատչելիության հղումներ

Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետի կուսակցությունը


Բուլղարիա - Քվեարկությունը Սոֆիայի ընտրատեղամասերից մեկում, 4-ը ապրիլի, 2021թ․
Բուլղարիա - Քվեարկությունը Սոֆիայի ընտրատեղամասերից մեկում, 4-ը ապրիլի, 2021թ․

Բուլղարիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Բոյկո Բորիսովի աջ կենտրոնամետ «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցությունը՝ քվեների մոտ 25 տոկոսով: Սա, այդուհանդերձ, 7 տոկոսով պակաս է նախորդ ընտրություններում կուսակցության ցուցանիշից:

Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը, նույն հարցումների համաձայն, ստացել է ձայների մոտ 17,5 տոկոսը: Անցյալ անգամ այս կուսակցության ստեղծած ընտրական դաշինքը գրեթե 10 տոկոսով ավելի էր ստացել:

Մնացած ձայները բաժանվել են այլ կուսակցությունների միջև, որոնց մի մասն առաջին անգամ է մասնակցում ընտրություններին:

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG