Մատչելիության հղումներ

Չեխիայում կարանտինային խիստ սահմանափակումներ են


Չեխիայում անցած մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 2 հազար նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է մեկ միլիոն 600 հազարի, իսկ մահվան դեպքերը ընդհուպ մոտեցել են 27 հազարի։

Պարենային ապրանքներից բացի, մնացած բոլոր խանութները, ուսումնական հաստատությունները փակ են։ Քաղաքացիներն իրենց բնակության վայրից դուրս գալու իրավունք ունեն աշխատանքի, հիվանդանոց, դեղատուն գնալու դեպքում։ Գործատուները աշխատողներին տեղեկանք են տրամադրում` հաստատելով աշխատանքի վայրը։

Անցած մարտից Չեխիայում հայտարարված արտակարգ դրության ժամկետն ավարտվում է ապրիլի 11-ին։

XS
SM
MD
LG