Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 590-ով, բուժվածներինը՝ 608-ով, գրանցվել է մահվան ևս 17 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 3 հազար 387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` կա 608 առողջացած, գրանցվել է 17 մահվան դեպք:

Ապրիլի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196 հազար 634 դեպք, որոնցից 176 հազար 9-ն` առողջացած, 3 հազար 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 հազար112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873 հազար 239 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է:

XS
SM
MD
LG