Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի անվտանգությունը հսկող ոստիկանների վրա հարձակման հետևանքով մեկ ոստիկան է սպանվել


Վաշինգտոնում ուրբաթ օրը հարձակում է իրականացվել Կոնգրեսի անվտանգությունը հսկող ոստիկանների վրա, որոնցից մեկը ստացած վերքերից մահացել է։

Հարձակվողը ավտոմեքենայով հարվածել է արգելափակոցներին, այնուհետև դուրս գալով մեքենայից դանակով հարձակվել ոստիկանների վրա։ Ոստիկաններից մեկը՝ Ուիլյամ Էվանսը մահացել է, երկրորդ վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության ուժերը գնդակահարել են հարձակվողին։

Ըստ մամուլի հրապարակումների` հարձակվողը 25-ամյա Նօա Գրինն էր։ Նրա եղբայրը «Վաշինգտոն փոստ»-ին ասել է, թե նա թմրամիջոցներից կախվածություն ուներ։

Նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի ընտանիքի անդամներին։ Կապիտոլիումի ու Սպիտակ տան դրոշներն իջեցվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG