Մատչելիության հղումներ

Պուտինը ստացել է Վաշինգտոնում կլիմայի հարցերով գագաթնաժողովին մասնակցելու Բայդենի հրավերը


Վլադիմիր Պուտինը ստացել է Ջո Բայդենի հրավերը՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ «Այժմ դիվանագիտական խողովակներով՝ Վաշինգտոնում մեր դեսպանատան և Մոսկվայում Ամերիկայի դեսպանատան միջոցով հստակեցվում են մանրամասները», - այսօր հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ ռուսական կողմը փորձում է պարզել՝ ինչպես է հանդիպումն ընթանալու և ով է դրան մասնակցելու։

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենն անցած շաբաթ հայտարարել էր, թե 40 պետությունների ղեկավարների հրավիրել է Վաշինգտոն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու։ Սպիտակ տան հաղորդմամբ, հավաքը տեղի կունենա այս ամսվա վերջին, հրավիրյալների թվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի ղեկավար Սի Ծինպինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Գերմանիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, զարգացած արդյունաբերություն ունեցող մի քանի տասնյակ այլ պետությունների ղեկավարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG