Մատչելիության հղումներ

Ուրուգվայում հայ նախկին պատգամավորը մահացել է COVID-19-ից, համաճարակային իրավիճակը երկրում գնահատվում է որպես ճգնաժամային


Նոթար Անտոնիո Զուլամյան
Նոթար Անտոնիո Զուլամյան

Ուրուգվայում COVID-19-ից մահացել է խորհրդարանի նախկին պատգամավոր և Մարաշի հայրենակցական միության նախկին նախագահ Նոթար Անտոնիո Զուլամյանը:

Փետրվարի 26-ին Զուլամյանի ծննդյան օրվա առիթով նրա ճաշարանում հավաք էր տեղի ունեցել, որի մասնակիցներից մի քանիսը վարակվել են կորոնավիրուսով և մահացել:

Ուրուգվայում շատ արագ է ընթանում բնակչության պատվաստումը, սակայն զուգահեռաբար աճել է COVID-ով հիվանդների թիվը: Մասնագետներն զգուշացել են, որ հայտնաբերել են վարակի մի նոր տարբերակ, որը եկել է Բրազիլիայից և շատ վտանգավոր է հատկապես երիտասարդների համար։ Համաճարակային իրավիճակը երկրում նրանք գնահատել են որպես ճգնաժամային: Գալիք 10 օրերի ընթացքում Ուրուգվայում համավարակի պատճառով փակ են լինելու կրթական հաստատությունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG