Մատչելիության հղումներ

Մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքը պետք է փոխենք, հայտարարում է վարչապետը


Այս նոր իրադրության մեջ մենք պետք է խնդիր դնենք, որ Հայաստանը պետք է ճանապարհներ ունենա, նոր ճանապարհներ ունենա, նոր կոմունիկացիաներ պետք է բացվեն, այսօր Արմավիրի մարզում հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ամբողջ երկրի տնտեսությունը մի ճանապարհի հույսին է` Լարսի, որը կարող է օրերով փակվել, ինչպես օրինակ` հիմա հարյուրավոր մեքենաներ հերթի մեջ սպասում են:

Նա խոսեց նաև երկաթուղի ունենալու կարևորության մասին` նշելով, որ այս պարագայում պետք է որոշակի լուծումների գնալ. «Որովհետև գիտեք, որ մեր երկաթուղիները, մասնավորապես դեպի Իրան և դեպի ՌԴ անցնում են Ադրբեջանով: Մենք պետք է այստեղ հասկանանք, որ չի կարող լինել այնպես, որ մենք իրենց տարածքով ճանապարհ ստանանք, իրենք մեր տարածքով ճանապարհ չստանան: Մենք տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքը, մեր դիտանկյունը պետք է փոխենք: Այո, ասված է, և գիտենք, որ մենք տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց ի վերջո եկեք արձանագրենք, որ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան մենք ենք շատ համարում թշնամի, այնքան շատ մեզ են համարում թշնամի», - շարունակեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանի նկատմամբ պետք է կարողանալ ձևավորել բարենպաստ միջավայր, բայց տարածաշրջանն էլ պետք է փոխի իր դիտանկյունը ՀՀ-ի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG