Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կայացած բողոքի ակցիայի ընթացքում վեց մարդ բերման է ենթարկվել


Վրաստանի մայրաքաղաքում այսօր վեց մարդ բերման է ենթարկվել՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց կազմակերվպած բողոքի ակցիայի ընթացքում։

Վրացական ոստիկանության պնդմամբ՝ ցուցարարները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ Բողոքի ակցիան կազմակերպել էին «Շարժում հանուն Վրաստանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները։

Ընդդիմադիր ուժերի հետ առնչություն ունեցող այս կառույցի ակտիվիստները պահանջում էին չեղարկել նախորդ տարվա աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, փոփոխություններ կատարել Վրաստանի ԿԸՀ կազմում և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG