Մատչելիության հղումներ

Այսօր տեղի կունենա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը


Այսօր թատրոնի միջազգային օրն է: 50 տարի շարունակ ողջ աշխարհը նշում է թատերական գործիչների մասնագիտական այս տոնը: Հայաստանում տոնի կապակցությամբ ամեն տարի այս օրը տեղի է ունենում «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որին իրենց նոր ներկայացումներով մասնակցում են Հայաստանի թատրոնների մեծ մասը:

Մասնագիտական մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված14 անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն այս երեկո՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայանալիք հանդիսության ժամանակ, իսկ մինչ այդ «Ազատությունը» զրուցել է անվանի թատերական գործիչներից երկուսի՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի և Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի տնօրեն Վահան Բադալյանի հետ:

Տիկնիկային թատրոնը «Արտավազդ» մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում երկու երկու բեմադրություն է ներկայացրել: Ինչպես նշում է Ռուբեն Բաբայանն, այս օրը չափազանց կարևոր է ոչ միայն թատերական գործիչների համար. «Շնորհավորում եմ ոչ միայն կոլեգաներին, այլ նաև մեր սիրելի հանդիսատեսին, որը թատրոնում միշտ ներկայացման համահեղինակներից մեկն է: Այնպես որ սա միայն մեր տոնը չէ, միայն մենք չենք ստեղծում ներկայացնում, ներկայացումն առանց հանդիսատեսի դժվար է պատկերացնել: Մենք զբաղվում ենք ամենամարդկային արվեստով, որովհետև թատրոնը միշտ կյանք է, իսկ կյանքը միշտ թատրոն է, չկա թատրոն, չկա կյանքը, չկա կյանք, չկա թատրոն: Ժամանակակից թատրոնը, իսկ թատրոնը միշտ ժամանակակից է, պետք է առաջ քաշի ամենամարդկային և ամենահումանիստական գաղափարները, ինչը մաղթում եմ և՛ մեր թատրոնին, և՛ հանդիսատեսին: Կարևոր է արժևորել կյանքը, եթե արժևորենք կյանքը, կարժևորենք թատրոնը»:

Վահան Բադալյանն էլ համոզմունք հայտնեց. «Թատրոնում աշխատող յուրաքանչյուր մարդու համար ամեն օրն է տոն, բայց հաճելի է, որ մարտի 27-ը նաև հանրության համար առանձնացվել է տարիներ առաջ: Մասնագիտական հաճելի շնորհավորանքներ ստանալու համար հաճելի օր է, բայց ներսում աշխատող մասնագետների համար պարզապես հերթական աշխատանքային օր է: Երբ դու ստեղծագործում ես, մտածում ես ապագայի մասին ու նաև այդ սև տուփի մեջ հրաշքներ ստեղծելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG