«ԵՄ կսառեցնի Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Անկարայի կողմից նոր սադրիչ գործողությունների դեպքում», - հինգշաբթի երեկոյան, ամփոփելով ԵՄ անդամ պետությունների ղեկավարների հեռավար գագաթաժողովի արդյունքները, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ ներգաղթյալների խնդրի լուծման ֆինանսավորման, բարձր մակարդակում երկխոսության և մաքսային միության արդիականացման շուրջ։ Բայց, եթե Թուրքիան կառուցողական դիրքորոշում չորդեգրի՝ վերադառնալով միակողմանի գործողություններին կամ սադրանքներին, մասնավորաբար, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ապա մենք անկասկած կսառեցնենք [Անկարայի հետ] համագործակցությունը», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի նախագահը։