Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1164-ով՝ հասնելով 186 հազար 184-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 313-ով և հասել 169 հազար 485-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 330 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 817 հազար 406-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 398-ի, ևս 865 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 436 մարդ։