Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը վաղը կպատվաստվի Covid-19-ի դեմ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կպատվաստվի Covid-19-ի դեմ։ Այս մասին հայտնի է դարձել Պուտինի կողմից այսօր հրավիրված հեռավար խորհրդակցության ժամանակ։

«Պատվաստվելը ամեն մարդու անձնական, կամավոր որոշումն է։ Ի դեպ, ես պատվաստվելու եմ արդեն վաղը», - հայտարարել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով` այս պահին Ռուսաստանում պատվաստվել է շուրջ վեց միլիոն մարդ։ Նրանցից չորս միլիոնն արդեն իսկ ստացել են պատվաստանյութի զույգ չափաբաժինները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG