Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սեփական սոցցանցը ստեղծել։ Այս մասին նախօրեին, Fox News-ին տված հարցազրույցում, հայտնել է Թրամփի խորհրդական Ջեյսոն Միլերը։
Նրա խոսքով` սոցիալական նոր ցանցը կարղ է գործունեությունը սկսել արդեն մի քանի ամսից՝ տասնյակ միլիոնավոր օգտատերեր ներգրավելով։
ԱՄՆ 45-րդ նախագահի օգտահաշիվները բոլոր առաջատար սոցիալական ցանցերում, այդ թվում` Youtube-ում և Facebook-ում, արգելափակվեցին հունվարի 6-ին` Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից հետո։
Սոցիալական ցանցերի պատասխանատուները պնդում էին, որ Թրամփի կատարած գրառումները Կապիտոլիումում ծագած բռնությունների ծագման հիմնական պատճառներից մեկն էին։