Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է երկարաձգել Գերմանիայում գործող սահմանափակումները: Այս մասին երեկ հայտնեցին գերմանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց տրամադրության տակ հայնված փաստաթղթերը:
Անգելա Մերկելը և դաշնային հողերի ղեկավարներն այսօր կքննարկեն Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակը զսպելու հետագա միջոցառումները:
Աշխարհում կրոնավիրուսով ախտահարումների ընդհանուր թիվը գերազանցել է 121 միլիոնը, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 2 միլիոն 680 հազար մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կորոնավիրուսի վիճակագրությամբ առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվել է ավելի քան 29 միլիոն 317 հազար մարդ և մահացել է շուրջ 534 հազար մարդ: Գերմանիան ավելի քան 2 միլիոն ախտահարումներով երկրների թվում է` Ռուսաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիային, Իտալիայի, Իրանի և Կոլումբիայի հետ միասին։