Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը շարունակվում է


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը 1 ժամով ընդմիջվել էր: Գործով անցնող առանցքային ամբաստանյալ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի հարազատները դիմել են դատարանին, որ մահվան հիմքով դադարեցվի վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատարանը մեկ ժամով անցել էր խորհրդակցական սենյակ:

Ըստ մամուլի` հենց Սերգո Կարապետյանն էր ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ: Նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու գյուղփոխնախարար Սամվել Գալստյանը մահացել են կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից:

Դատական նիստը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG