Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված որոշումն, ըստ Պետրոսյանի, «այսօր-վաղը կհրապարակվի»


Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճպազրույցում, ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր-վաղն արդեն, կարծում եմ, որոշում կհրապարկվի օրվա հետ կապված», - ասաց Պետրոսյանը։

«Ազատության» հարցին, թե որոշումը կապվա՞ծ է Ծառուկյան-Փաշինյան հանդիպումից, նախարարը պատասխանեց․ - «Չեմ կարող մեկնաբանել, բայց մեկ-երկու օրվա մեջ կունենանք»։

Նա ընդգծեց՝ երկրում ծառացած քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում են բացառապես արտահերթ ընտրություններով։

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Փաշինյանը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների։

Մանրամասները քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG