Մատչելիության հղումներ

Այսօր Փաշինյանն ու Ծառուկյանը կհանդիպեն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Այլ մանրամասներ Գևորգյանը չի հաղորդում։

Հիշեցնենք՝ Փաշինյանը վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ուժերի համաձայնության դեպքում իշխանությունը պատրաստ է գնալ ընտրությունների։

Նախագահ Արմեն Սարգսյանը էլ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրել էր հանդիպման՝ նախագահական նստավայրում՝ քննարկելու առկա իրավիճակը և փոխընդունելի լուծումներ գտնել ճգնաժամը հաղթահարելու համար։ Սակայն հանդիպումը չկայացավ նախագահի առաջարկած ձևաչափով․ նախագահականից հայտնեցին, որ հանդիպումը չի կայանա, քանի որ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

Արմեն Սարգսյանն էլ առանձին հանդիպումներ ունեցավ վարչապետի, «Իմ քայլը»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարների հետ։ Նախագահի հետ հանդիպումներից հետո «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարեցին, որ հնարավոր են համարում համաձայնությունը արտահերթի շուրջ։

Ավելի վաղ՝ մարտի 12-ին Ծառուկյանը հայտարարել էր՝ վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

XS
SM
MD
LG